Բավ է պառակտվել
16-12-2015 13:39

«Ռասինգը» հրաժարվել է Turkish Airlines–ի հետ պայմանագրից Հայոց ցեղասպանության պատճառով

Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ էր վարում Turkish Airlines ավիաընկերության հետ հովանավորության վերաբերյալ, բայց արդյունքում հրաժարվել է գործարքից: Իր պաշտոնական կայքում «Ռասինգը» հրապարակել է Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության հղած երախտագիտության խոսքը։ «Ֆուտբոլում շապիկը և ակումբի գույները պետք է արատավորված չլինեն։ Դրանք երկրպագուներին են ներկայացնում ակումբը։ Այդ պատճառով աշխարհի և ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր թիմը հովանավորի մարդու իրավունքները խախտող կառավարություն»,– ասել է Հարավային Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը։  Նշենք, որ նախորդ տարի Ադրբեջանի հետ հովանավորական գործարքից հրաժարվել էր «Սան Լորենսո» մեկ այլ խոշոր արգենտինական ակումբն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման պատճառով։ Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։