Բավ է պառակտվել
31-08-2015 13:33

Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում

Մեկնաբան Նոբել Առուստամյանը «90 րոպե գումարած» հաղորդման եթերում հաղորդել է, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում: Մոսկովյան ակումբն առաջարկներ էր ստացել թուրքական մի շարք ակումբներից, սակայն 25-ամյա հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից: «Օզբիլիսի տրանսֆերն ուզում էին վաճառել, բայց նա հրաժարվեց մեկնել Թուրքիա, որտեղից ստացվել էին առաջարկները»,- ասել է Առուստամյանը: