Բավ է պառակտվել
04-10-2013 08:36

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծարելու է լեգենդար Արարատ-73-ին

1973 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական ստադիոնում կայացավ Երևանի «Արարատի» եւ Կիևի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որում երեւանցիները հաղթեցին 2:1 հաշվով եւ նվաճեցին Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը

Այդ հանդիպումից օրեր անց Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացավ Երեւանի «Արարատի» եւ ռուսական «Զենիթի» հանդիպումը, որում «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում դաշտի տերերը հաղթեցին 3:2 հաշվով՝ նվաճելով նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը: 

Երևանի «Արարատը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ մրցաշրջանում հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

ՀՖՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Տարբեր երկրներից Երեւան կմեկնեն նաեւ «Արարատ-73»-ի աստղերից Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը եւ ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզիչի ղեկավարությամբ՝ կրկին կհավաքվի մեկ հարկի տակ, փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը: