Բավ է պառակտվել
12-01-2017 13:04

Արայիկ Հովսեփյանը տեղափոխվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբ


Սիբիրյան ֆուտբոլի 21-ամյա սան, կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանը համալրել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի շարքերը:
Ներկայումս «Կրասնոդար» և «Սիբիր» ֆուտբոլային ակումբները եկել են համաձայնության՝ «քաղաքացիների» շարքերը Արայիկ Հովսեփյանի տրանսֆերի վերաբերյալ:
Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո նրա հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել, որը վավերական է մինչև 2021թ. դեկտեմբերի վերջ:
Մոտ ժամանակներս Հովսեփյանը կսկսի մարզվել «Կրասնոդար-2 »-ի կազմում, սակայն, մեծ է հավանականությունը, որ գլխավոր թիմի մարզիչ Իգոր Շալիմովը երիտասարդ ֆուտբոլիստին կընդգրկի երկրորդ հավաքում, որը կանցնի Իսպանիայում հունվարի 29-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Արայիկ Ռուբիկի Հովսեփյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 26-ին, Նովոսիբիրսկում: Այնտեղ էլ` տեղի «Սպարտակ» մարզադպրոցում սկսել է զբաղվել ֆուտբոլով:
2014 թվականից խաղացել է ռուսական երկրորդ դիվիզիոնում, «Սիբիր-2»-ի կազմում, իսկ այս մրցաշրջանից առաջ հայտավորվել է «Սիբիրի» գլխավոր թիմի կազմում և դրա շարքերում անցկացրել 11 խաղ, որոնցում գոլերով աչքի չի ընկել: