Բավ է պառակտվել
24-04-2014 19:01

Բուլղարիա. հայուհին՝ աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում կայացան եզրափակիչ մենամարտերը: Արդյունքում, կանանց պայքարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանն ու երզափակիչում վստահ հաղթանակ տոնեց Իտալիան ներկայացնող Իրնա Տեստոնի նկատմամբ եւ նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը:
Այսպիսով, Հայաստանի ընտրանուն Բուլղարիայից կվերադառնա նվաճած երկու մեդալներով: Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Նարեկ Մանասյանը: