Բավ է պառակտվել
25-08-2015 09:41

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը: 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, ում մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: