03-09-2016 10:00

Մխիթարյանը լինելու է ՄՅՈւ-ի բացարձակ աստղը. փորձագետ

Վերլուծաբան Պոլ Մերսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մեծ դեր է ունենալու:  «Ժոզե Մոուրինյուն գիտի, թե ինչ է ցանկանում, և նա ստանում է դա: Նա եկավ ու բերեց մեծ կիսապաշտպան Պոլ Պոգբային, հանդերձարանում ունի այնպիսի առաջատար, ինչպիսին է Զլատան Իբրահիմովիչը, իսկ Էրիկ Բային դրվագներով հիանալի տեսք ունի։ Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» բացարձակ աստղը: Երբ նա հարմարվի թիմին, կցուցադրի, թե ինչպիսի արտակարգ ֆուտբոլիստ է: Նա այլ մակարդակի վրա է»,- նշել է Մերսոնին: