11-10-2016 08:51

ՌՍԼ-ն Սպարտակից գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը

«Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն նշվում: Կողմերը կնքել են նոր պայմանագիր:

29-ամյա ֆուտբոլիստն հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ:

Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» առաջին անգամ խաղացել է 2007-ին, հետո կարիերան շարունակել Դանիայում եւ Ռուսաստանում: 2015թ. հունվարին հայ ֆուտբոլիստը վերադարձավ ամերիկյան թիմ:

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 9 գոլ: