12-01-2014 13:17

«Միլանի» հարձակվող Ալեսանդրո Մատրին հանդես կգա «Ֆիորենտինայում»

Իտալական «Միլանի» հարձակվող Ալեսանդրո Մատրին վարձավճարով հանդես կգա «Ֆիորենտինայում», հայտնում են իտալական լրատավամիջոցները: Տոսկանիայի ակումբը պարտավորվել է վարձակալության ընթացքում վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը: Ըստ երկկողմ պայմանավորվածության` «Ֆիորենտինան», համաձայնագրի ավարտից հետո, Մատրիի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք չի ունենա: Նշենք, որ «մանուշակագույնները» ստիպված եղան արագ գործարք ձևակերպել այն բանից հետ, երբ վնասվածք ստացավ թիմի հարձակման առաջատար և Ա Սերիայի գլխավոր ռմբարկու Ջուզեպե Ռոսին: