19-09-2016 07:11

Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը բնակարաններ են ստացել

Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ: Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

ՀԱՕԿ-ի կողմից օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ստացել է 300 մ2 մակերեսով բնակարան Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում: Նույն պարգևին է արժանացել նաև արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Արծաթե մեդալակիր +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն արժանացել է 30 մլն դրամի և 4 սենյականոց բնակարանի Գյումրիում, իսկ արծաթե մեդալակիր 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 մլն դրամի: