Բավ է պառակտվել
24-09-2014 13:49

Բաքուն հայ մարզիկների անվտանգությունն երաշխավորում է

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը հայտարարել է, թե Ադրբեջանը երաշխավորում է Բաքվում կայանալիք 2015թ. Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մարզիկների անվտանգությունը: 

«Բոլորին հրավիրել ենք մասնակցել Եվրոպական խաղերին: Հաշվի առնելով հայկական մամուլում տեղ գտած լուրերը՝ կարծում ենք, որ Հայաստանը կմասնակցի Խաղերին: Մենք պետական մակարդակով երաշխավորել ենք Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- նախարարի խոսքը մեջբերում է «Интерфакс»-ը:
Ավելի վաղ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ եթե Բաքվի Խաղերը օլիմպիական վարկանիշ չտան, Հայաստանը չի մասնակցի: