Բավ է պառակտվել
28-06-2014 08:08

Ադրբեջանցի օլիգարխը հաշիվները չի փակում

Ադրբեջանցի օլիգարխ Հաֆօզ Մամեդովը չի կարողացել իր գնած ֆուտբոլային ակումբն ըստ արժանվույն պահպանել:

«haqqin.az»-n հաղորդում է, որ, ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբն առաջին լիգա մուտք չի գործել: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժերվե Մարտելը:

Պատճառն այն էր, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների վերահսկողական հանձնաժողովը չի հաստատել ակումբի բյուջեն առաջիկա սեզոնի համար: Ժերվե Մարտելը ներկայացրել է 43 միլիոնանոց բյուջե, սակայն հանձնաժողովը հավելյալ երաշխիքներ է պահանջել: 15-20 միլիոնը պետք է ներդներ հենց հաֆիզ Մամեդովը: Այդ նպատակով նա ժամանել էր Ֆրանսիա, 17 միլիոնի տրամադրման մասին փաստաթուղթ ստորագրել:

Սակայն հանձնաժողովը պահանջել է, որպեսզի գումարը հունիսի 25-ին փոխանցվի ակումբի հաշվին: Այդ կապակցությամբ Ժերվե Մարտելն անցյալ շաբաթվա վերջին մեկնեց բաքու եւ հանդիպեց հաֆիզ Մամեդովի հետ: Սակայն Ֆրանսիա ձեռնունայն վերադարձավ:

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ժերվե Մարտելը հայտարարել է, որ «Հաֆկան» ֆինանսական ճգնաժամում է, սակայն խոստացել է հուլիսի սկզբին 10 մլն եվրո հատկացնել:

Նշենք, որ Հաֆիզ Մամեդովի բիզնես-կայսրությունը վերջին ժամանակներում ճգնաժամ է ապրում: Չնայած դրան՝ օլիգարխն անցյալ ամիսների ընթացքում 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբը: