17-07-2016 11:04

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թիմ Ռոբին Լիհաուգին

Գերմանիայում կայացավ երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հերթական մենամարտը:

Հայազգի բռնցքամարտիկը հանդիպեց նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին: 12 ռաունդանոց մենամարտի 8-րդ ռաունդում նորվեգացու մարզիչը խնդրեց դադարեցնել մենամարտը:

Այսպիսով, Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով` 8-րդ ռաունդում և նվաճեց WBO International գոտին: Սա նրա առաջին հաղթանակն էր Ռամիրեսից կրած պարտությունից հետո, ու 45-րդ հաղթանակը 50 մենամարտերում: