Բավ է պառակտվել
20-10-2014 14:57

«Դեռ չեմ մտածում կարիերան ավարտելու մասին».Ա. Աբրահամ

«Դեռ չեմ մտածում կարիերան ավարտելու մասին, չնայած հասկանալի է, որ երկար չեմ կարող շարունակել ելույթներս պրոֆեսիոնալ ռինգում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարաեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ. WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը : Մարզիկի հիշեցրեց, որ բոլոր մենամարտերից հետո գալիս է Հայաստան, որպեսզի հանգստանա: «Կապված վերջին մենամարտի հետ` պետք է ասեմ, որ մրցակիցս շատ ուժեղ էր և տիրապետում էր ծանր հարվածների, բայց ես կարողացա հաղթել: Մարզչիս հետ միասին լավ մարտավարություն էինք ընտրել և չթույլատրեցին, որպեսզի նա հարվածները տեղ հասցնի: Նրան պահում էի հեռավորության վրա և միավորներով հաղթեցի: Առանձնապես լուրջ խնդիրներ չեղան. Ինչպես պլանավորել էինք, մարտն այնպես էլ վարեցինք: Ես գոհ եմ, բայց, իհարկե, կարող էր և ավելի լավ լինել»,-ընդգծեց Արթուր Աբրահամն ու ավելացրեց, որ կուզեր Սմիթի հետ կրկին մենամարտել: Անրադառանալով մարզադպրոցի աշխատանքներին, նշեց, որ հատակագիծն արդեն կա. «Մենք արդեն հողատարածքը վերցրել ենք, որոշակի դիզայներական աշխատանքներ ենք կատարել, բայց մարզադպրոցը կառուցելու համար ես պետք է ղեկավարեմ աշխատանքները, որպեսզի իմ սրտով լինի: Հիմա ուղղակի ժամանակ չունեմ` զբաղվելու նաև շինարարական աշխատանքներով: Ուստի որոշել եմ, որ ավելի հարմար է շինարարությամբ զբաղվել կարիերան ավարտելուց հետո»: Հայազգի մարզիկն անդրադառնալով հայկական բռնցքամարտին, նշեց, որ այն միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել, և ինքը հույս ունի, որ առաջիկա Օլիմպիական խաղերում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում հայ բռնցքամարտիկներն անպայման մեդալներ կնվաճեն: «Համոզված է, որ միայն ուժեղ լինելը բավարար չէ` Օլիմպիադայում հաղթանակ տոնելու համար: Կան նաև այլ գործոններ, որոնք նույնպես պետք է աշխատեն մարզիկի օգտին: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտերին, որոնցում նույնպես, մրցավարական խնդիրներ կան»,- ավելացրեց Արթուրը: