Բավ է պառակտվել
26-09-2013 21:52

Արթուր Աբրահամը կմրցի իտալացի Դե Կարոլիսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում մենամարտ կանկացնի իտալացի Ջովանի Դե Կարոլիսի հետ:

«Ամեն դեպքում, իմ կարիերայում որոշակի պարզություն եղավ։ Այժմ բացի մարզումներից ես պատրաստվում եմ իմ մարզիչ Ուիլ Վեգների հետ ուսումնասիրել մրցակցի մենամարտերի տեսանյութերը»,- ասել է Աբրահամը։

Ջիովանի Դե Կարոլիսն իր կարիերայի ընթացքում տարել է 20 հաղթանակ և կրել է չորս պարտություն: