Բավ է պառակտվել
18-12-2013 13:46

2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1,5 մլն մարդ

2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 538 391 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 554 982 ուղևորի համեմատ, հաղորդում է PanARMENIAN.Net-ը` վկայակոչելով Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 768 825 մարդ` 2012 թվականի 763 334 -ի դիմաց, մեկնել է 769 566 մարդ` 2012 թվականի 791 648 -ի դիմաց: