04-09-2014 11:23

Այս տարի օգոստոսին նախորդ տարվա համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34%-ով

Այս տարվա օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղևոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմել է 265 391 ուղևոր: Այս մասին news.gisher.ru-ին  հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից։ 
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: