Բավ է պառակտվել
10-06-2014 12:47

Զվարթնոց օդանավակայանը դարձել է ամենատխուր վայրերից. հոգեբան

Հայաստանում ըստ վիճակագրական տվյալների, ամսեամիս արտագաղթի թիվն աճում է: Հիմնական պատճառներից է աշխատանքի բացակայությունը, կամ էլ ցածր աշխատավարձը, որով կենցաղային և առօրյա խնդիրները հոգալ պարզապես չի ստացվում:Իսկ ավելի հուսահատեցնող է այն, որ ընտանիքի գլուխը՝ տղամարդը մեկնում է արտերկիր՝ Հայաստանում թողնելով կնոջն ու երեխաներին, այսպիսով հայ ընտանիքը մի կտոր հացի համար ստիպված է լինում մասնատվել:
Gisher.news-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, թե Զվարթնոց օդանավակայանը դարձել է ամենատխուր վայրերից, արտագաղթի հիմնական պատճառներից հոգեբանը նշում է սոցիալական կարգավիճակը:
Ըստ հոգեբանի շատերը արտագաղթում են քանի որ սեփական երկրում իրենց պարզապես օտարված են զգում: Հեռանալիս, մարդիկ մշտապես նույն պատճառներն են առաջ քաշում, այս երկրում ապագայի համար հեռանկար չկա:Օտարում կա ժողովրդի և իշխանությունների միջև, բացի այդ, մարդիկ պետական համակարգից իրենց դժգոհությունն արտահայտում են արտագաղթելով: Ինչ վերաբերում է կարոտախտին, հոգեբանը փաստում է, որ ըստ գիտնականների մարդը միայն 20 տարի հետո է հարմարվում նոր միջավայրին: Անդրադառնալով արտագաղթի պատճառներին, հոգեբանը նշում է, որ շատ դեպքերում մարդիկ հետևում են միմյանց:

Մեկնողներից շատերը սեփական ժողովրդի նկատմամաբ ագրեսիա են դրսևորում, շարունակելով փնովել սեփական երկիրը, այս միջոցով նրանք արդարացնում են իրենց կարգավիճակը, նշում է հոգեբանը և ասում, որ մեր հայրենակիցներն այլ երկրում անում են այն աշխատանքներն, որոնք Հայաստանում երբեք չէին անի: