Բավ է պառակտվել
28-11-2014 09:36

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չեն գտել

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: