Բավ է պառակտվել
23-02-2017 15:47

«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել

Փետրվարի 22-ին, ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումբը բեռնային համալիր մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճամփեզրի ցանկապատի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է անհայտ տրամաչափի 113 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաշեն ատրճանակ և 10 հատ գլանաձև պայթուցիկ նյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: