Բավ է պառակտվել
03-02-2014 16:38

Տարեսկզբին "Զվարթնոցում" ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով

 Տարեսկզբին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա այս տարվա հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։ Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ: Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: