04-08-2014 17:35

՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 35 տոկոսով

2014թ. հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքն ավելացել է 35 տոկոսով:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնում են, որ եթե 2013թ հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղեւոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղեւոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2013թ. հուլիսին

Ուղևորների թիվը 2014թ. հուլիսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

93 675

129 422

+ 38 %

Մեկնող

85 945

112 676

+ 31 %

Ընդամենը

179 620

242 098

+ 35 %