07-09-2015 12:24

Զորախաղերը ցույց տվեցին, որ երկրում կա գիտակից հասարակություն

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը այսօր անդրադառնալով ՀՀ-ում անցկացված «Շանթ 2015» զորախաղերին, նշեց, որ.
«Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը՝ պատերազմին պատրաստվելն է»:
Նա նշեց, որ այս համատարած զորավարժություները մեկ նպատակ ունեին, և դրանց շնորհիվ երևաց թե՛ պետության, թե՛ ժողովրդի ուժը:
«Երբեմն տարբեր գործիչներ ասում են, որ Հայաստանի բնակչության կենսունակ մասը գնացել է երկրից, սակայն այս զորախաղերը ցույց տվեցին, որ երկրում կա գիտակից և կազմակերպված հասարակություն»:
Բանախոսը կարևորեց նման պրակտիկ զորախաղերը՝ իբրև արտակարգ իրավիճակներում մարդկանց հավաքելու, կարևոր խնդիրներ լուծելու գրավական և մատնանշեց այն փաստը, որ խաղարկված սցենարները առավելապես մոտ էին իրականությանը:
« Նույնիսկ, եթե գրականագիտական տեսանկյունից մոտենանք, գրված սցենարները շատ բարձր մակարդակի էին և ընդգրկում էին կյանքի բոլոր ոլորտները: Մեզ մեկ անգամ ևս հիշեցրին, որ պատերազմական իրավիճակում ներգրավվում են կյանքի բոլոր ոլարտները. Թե՛ ռազմական, թե՛ առողջապահության, թե՛ , նույնիսկ, մշակութային: Այս զորախաղերից հետո մենք ունեցանք բարձր գիտակցությամբ հասարակություն»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան