Բավ է պառակտվել
05-08-2015 08:28

Մոսկվայի վճարովի ավտոկայանատեղիները կավելանան ևս 13 փողոցով

Մոսկվայի վճարովի ավտոկայանատեղիների տարածքը կարող է անցնել 3-րդ տրանսպորտային շրջանի սահմաններից: Տեղի բնակիչների և քաղաքապետարանի պատգամավորների առաջարկությամբ` վճարովի ավտոկայանատեղնիերը ընդգրկելու են մարդկանց մեծ կուտակման վայրերը. խոշոր առևտրի կենտրոնների, բիզնեսկենտրոնների, մետրոյի կայարանների և երկաթգծի տարածքը ընդգրկող փողոցները: Վճարովի ավտոկայանատեղիներով փողոցների ցանկը համալրվելու է 13-ով: Վճարովի է դառնալու Կիրովոգրադսկայա փողոցի ավտոկայանատեղին, որտեղ «Պրաժսկայա» մետրոյի մուտքի մոտ տեղակայված են առևտրի 4 խոշոր կենտրոններ: Նույն պատճառով հարկ կլինի վճարել «Զոլոտոյ Վավիլոն»-ի շրջանում` Միռի պողոտայում: Նախիմյան պողոտայի ավտոկայանատեղիները նունյնպես կարող են վճարովի դառնալ: Քաղաքապետարանի աշխատակիցները վստահ են, որ տեղի բնակիչներին կայանելու թույլտվություն գնելը 3 հազար ռուբլիով թույլ կտա առավել հեշտ կայանել մեքենաները քան հիմա: Տրանսպորտի վարչությունում հայտնել են, որ բոլոր առաջարկությունները արդեն ստացվել և քննարկվել են, բայց վերջնական որոշման մասին դեռ վաղ է խոսել: