18-09-2014 16:39

Կառավարությունը մահացած զինվորների մայրերի գլխի տակ ՛՛փափուկ բարձ՛՛ է դնում

Մահացած զինծառայողների մայրերն այսօր գնացել էին նախագահի նստավայր, որտեղ նրանց ընդունել էր Աիդա Ասատրյանը, ով ըստ ծնողների, ոչնչից էլ տեղյակ չէ:
Լրագրողներ հետ զրույցում նրանք նշեցին, որ Բաղրամյան 26-ում տեղյակ չեն եղել վարչապետի՝ իրենց տրված խոստումներից. «Ես պարզեցի որ ստեղ ստախոսների հավաք է, որ ասում են՝ մկների ժողով է, մուկը գնում, կատուն ա գալիս, կատուն գնում է, կռիսին բերում»,- նշեց մահացած զինծառայողներից մեկի մայրը:
Անդրադառնալով նախագահի նստավայր գնալու իրենց նպատակի մասին ծնողներից մեկն ասաց, թե Կառավարությունն իրենց գլխի տակ փափուկ բարձ է դրել՝ համոզելով, որ խոսել են նախագահի հետ հանդիպման մասին, սակայն իրականում նախագահականից իրենք տեղեկացել են, որ ոչինչ չգիտեն:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսին վարչապետը, հանդիպելով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին, խոստացել էր հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ: