Բավ է պառակտվել
31-07-2014 21:04

Արցախում դիվերսիայի արդյունքում զոհված երկու զինծառայողների անունները հայտնի են

Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է այսօր դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողների անունները:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ինհակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն եւ բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: