18-09-2014 15:43

Զոհված զինվորի դեպքն անպատիժ չի մնա. Ս. Օհանյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողի դեպքն արդյունքն է այն բանի, որ հակառակորդը զերծ չի մնում դիպուկահարներին հետ քաշելուց։ Լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշե, թե ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում անարձագանք են մնում։
՛՛Այս դեպքերը վերլուծություն են դառնում Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի կողմից։ Համոզված եմ, որ անպատիժ չի մնա։ Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքը չափազանց թանկ է, նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորի կյանքը՛՛,- ասաց նախարարը։
Նշենք, որ զոհված զինծառայողը՝ Մհեր Հակոբյանը, ավագ լեյտենանտ էր, ապրում էր Վանաձորում։