25-11-2014 16:00

Զոհված օդաչուները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով, որը տղաների հարազատներին հանձնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորվեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: