Բավ է պառակտվել
12-06-2014 10:02

Մարտական հենակետում զինծառայող է մահացել

Նախօրեին Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:

Տարածած հաղորդագրության մեջ ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ըստ աղբյուրի, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: