Բավ է պառակտվել
20-09-2014 14:52

12 վիրավոր, մեկ զոհ, զինվորական բեռնատարը ձորն է գլորվել

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինվորական համարանիշի ավտոմեքենան, նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է: Մեքենայի ուղեւորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր: