Բավ է պառակտվել
01-04-2014 12:44

ԼՂՀ ՊԲ. ականի պայթյունից զինծառայող է մահացել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում երեկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: