26-07-2014 13:42

Դիվերսիոն գործողությունների ժամանակ հայ զինվոր է զոհվել

Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել եւ, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լեւոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը եւ իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն: