Բավ է պառակտվել
14-01-2016 11:10

Հայաստանում ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով կերկարաձգվեն

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ձմեռային արձակուրդները երկարացնել ևս մեկ շաբաթով: Այս մասին այսօր կառառավարության նիստից առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է նրանով, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության 80 % դեպքերը գրանցվում են երեխաների մոտ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարել է կարգավորել այդ հարցը: Ավելի վաղ նախադպրոցական և  ուսումնական հաստատություններում արձակուրդները  երկարաձգվել էին մինչև հունվարի 18-ը: Սակայն առողջապահության նախարարի  առաջարկով դասերը կսկսվեն  միայն հունվարի 25-ից: