12-05-2015 08:39

Լեռներում ապրելը վերացնում է ավելորդ քաշը

Գիտնականները հերթական անգամ ուշադրություն են հրավիրել ավելորդ քաշի խնդրի վրա և փորձում են այն լուծելու ճանապարհներ գտնել: Վերջերս տեղի ունեցած Եվրոպական կոնգրեսի ժամանակ, րն անցնում էր Չեխիայի մայրաքաղաքում՝ Պրահայում, գիտնականները հրապարակեցին իրենց հետզոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են ութ ու կես տարի շարունակ: Բանն այն է, որ այդ ընթացքում գիտնականները հետևել են 9300 երիտասարդ իսպանացիների, որոնք համաձայնել են մասնակցել այդ փորձին: Այդ մարդկանց բաժանելեն երեք խմբի ծովի մակարդակից իրենց տների բարձրության համաձայն: Առաջին խմբի կամավորները ապրում էին ծովի մակարդակից 125 մ ցածր, երկրորդ խմբի մասնակիցների բնակության վայրը խովի մակարդակից 125-450 մ բարձրության վրա, իսկ երրորդ խմբի մարդիկ ապրում էին 450 մ բարձր: Արդյունքում մասնագետները հանգեցին այն եզրակացության, որ լեռներում ապրելը՝ ծովի մակարդակից 450մ ոչ պակաս բարձրության վրա կրճատում է գիրանալու հավանականությունը 13%-ով: Եվ դա տեղի է ունենում ոչ թե նրանից, որ մարդ ավելի շատ ուժեր է ծախսում այս բարձրությանը հասնելու համար, որի արդյունքում համապատասխանաբար ծախսվում են նաև կալորիաներ, սակայն նաև այն պատճառով, որ թթվածնի սակավությունը լեռներում թույլ է տալիս մարդուն իրեն հագեցած զգալ բավական տևական ժամանակ, որը ավելորդ կիլոգրամներից ազատվելու հնարավորություն է ընձեռում: