Բավ է պառակտվել
27-03-2015 11:36

Երկրի բնակիչներն այս տարի կկարողանան տեսնել Լուսնի երկու խավարում

Այս տարի տեղի կունենա երկու լուսնային խավարում: Ապրիլի 4-ին այն կտեսնեն Արևմտյան կիսագնդի բնակիչները, սեպտեմբերի 28-ին՝ Արևելյան կիսագնդում բնակվողները: Ապրիլի 4-ին Լուսնի խավարում հնարավոր կլինի տեսնել Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում: Լուսինը ձեռք կբերի կարմրավուն երանգ 8 րոպեով: Իսկ Լուսնի լիակատար խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ու կտևի 1 ժամ 13 րոպե: Այն կերևա Եվրոպայում, Ասիայի արևմուտքում, Աֆրիկայում, Գրենլանդիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: Լուսնային խավարում տեղի է ունենում, երբ Երկիրը հայտնվում է Արևի ու Լուսնի միջև 1 գծի վրա: Այդ ժամանակ Լուսինը կորում է տեսադաշտից: