Բավ է պառակտվել
06-03-2015 09:41

Ինքնասպանություն Արարատի մարզում

Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 5-ին ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լևոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի: Ինչպես  տեղեկացրել են Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 1972 թվականին ծնված Վարդան Վոլոդյայի Դիլարյանի դին, ում մահը վրա է հասել 18:00-ից մինչև 20:00-ի սահմաններում:

Դիլարյանի դին տեղափոխվել է դիահերձարան: Ընթանում է հետաքննություն: