19-12-2016 16:36

Սպիտակում մայրն իր երկու երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան է եղել

Երկուշաբթի դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 2-րդ նրբանցքի 19 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները և ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ներսում՝ գլխավոր մուտքի մոտ, հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, իսկ ննջարանում՝ անկողինների մեջ, հայտնաբերել են խեղդված 7-ամյա Մանե և 5-ամյա Շողիկ Ավետիսյանների դիերը։

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, Մ. Հովհաննիսյանը ինքնասպանություն է գործել, իսկ դրանից առաջ խեղդամահ է արել երեխաներին։

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի աշխատակիցները: