31-03-2014 12:13

Ճգնաժամային կառավարման կենտրոնը զգուշացնում է վարորդներին

ՀՀ տարածքում ջերմաստիճանի անկման հետևանքով սպասվում է մերկասառույց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից: