Բավ է պառակտվել
24-03-2016 09:27

Երկրաշարժ Հայաստանում

Այսօր՝ մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին, (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.93 աստիճան և արևելյան երկայնության 44.39 աստիճան: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: