Բավ է պառակտվել
12-07-2016 14:00

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին

Հանրապետության տարածքում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 14:14-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Էպեկենտրոնը գտնվել է Վրաստանի տարածքում:

Երկրաշարժը բավական ուժեղ զգացվել է Վանաձորում, Ստեփանավանում եւ հարակից գյուղերում:

 Ցնցումը զգացել են նաեւ Շիրակի մարզում:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հրազդանում, Երեւանում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հաստատեցին, որ երկրաշարժ է եղել, սակայն ցնցման ուժգնության մասին մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: