Բավ է պառակտվել
28-02-2017 10:41

Երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում

Երեքշաբթի առավոտյան 10։17–ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
Ցնցումները հիմնականում զգացվել են Մեղրիում և Կապանում։
Տեղի փրկարարների և ոստիկանների հետ դպրոցներում, մանկապարտեզներում և մի քանի հաստատություններում կատարվել են տարհանումներ։
Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։