Բավ է պառակտվել
20-10-2017 15:08

«Կանաչ ալիքը» կարող է փրկել Երևանը խցանումներից

Ուղևորափոխադրողների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանը նշել է այն հիմնական որոշումները, որոնք թույլ կտան բեռնաթափել հայկական մայրաքաղաքի տրանսպորտային հոսքը:
Մայրաքաղաքի փողոցների գերբեռնվածության թեման, որը վերջին տարիներին ամենաարդիականներից էր, հատկապես հրատապ դարձավ Երևանի խցանումների հարցը լուծելու վերաբերյալ ՀՀ վարչապետի վերջին հրահանգի ֆոնին:
« Հարկավոր է ներդնել « կանաչ ալիքի» համակարգ ( լուսացույցի ազդանշանների համաձայնեցված փոփոխում՝ խմբ.), երկու անգամ կրճատել տաքսիների քանակը՝ հաշվի առնելով, որ այսօր երևանյան տաքսիների ոլորտում հաշվվում է մինչև 7 հազ. մեքենա, հրաժարվել միկրոավտոբուսներից և ներդնել մեկ միասնական տրանսպորտային ցանց, ինչպես նաև կառուցել օղակաձև ուղիներ՝ Երևանի հիմնական փողոցները բեռնաթափելու նպատակով»,- նշել է փորձագետը ուրբաթ օրը կայացած ասուլիսին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2018թ. առաջին եռամսյակի ավարտին Հայաստանում պետք է ներդրվի միասնական տրանսպորտային ցանց:
Եղիազարյանը նաև նշել է, որ միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը ոչ միայն թույլ կտա բեռնաթափել Երևանի տրանսպորտային հոսքը, այլ նաև կբարձրացնի ուղևորափոխադրումների հարմարավետությունը:
« Մեր հաշվարկներով մեկ ավտոբուսը օրվա ընթացքում կարող է տեղափոխել նույնքան ուղևոր, որքան որ այսօր տեղափոխում են 8 միկրոավտոբուսներ, ընդ որում դա կարող է անել ուղևորների համար բարձր հարմարավերությամբ»,- նշել է Եղիազարյանը: