Բավ է պառակտվել
30-05-2016 16:46

ՌԴ-ում իր պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի առողջականը շարունակում է վատանալ

Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման հարցը դեռ անորոշ է, այս մասին gisher.news-ն տեղեկացավ Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանից: «Տեղափոխման մասին դեռ, ոչ մի նորություն չունենք, ավելին՝ արդեն հույսերն էլ է մարում»,-ասաց Լիլիթն ու հավելեց, որ տեղափոխման հարցն առավել անհարժեշտ է վերջինիս առողջական վիճակը հաշվի առնելով: Դստեր փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ դեղորայքն ու մասնագիտացված օգնությունը գրեթե անհասանելի են. «Հորս առողջական վիճակի ու որպիսության մասին տեղեկանում ենք ռուսաստանաբնակ հարազատների միջնորդությամբ: Ուղիղ կապ նրա հետ չունենք: Բարեկամներն էլ վստահեցնում են, որ հայրս շատ վատ վիճակում է»,-նշեց Հրաչյա Հարությունյանի դուստրը:
Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Տաթև Առաքելյան