Բավ է պառակտվել
13-04-2016 16:54

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն է «ներկվել» (լուսանկար)

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։ Այդ մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը՝ հրապարակելով շենքի լուսանկարները։

Նշենք, որ Լոս Անջելեսում ապրիլի 12-ին ակցիա է տեղի ունեցել, որով ամերիկահայերն իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղին։ Քաղաքապետարանի դիմաց բազմամարդ մոմավառություն է տեղի ունեցել: