Բավ է պառակտվել
24-03-2015 09:36

Հակառակորդի կողմը անցած հայ զինվորի հայտարարությունները կատարվել են ճնշման տակ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված հակառակորդի կողմը ԼՂՀ բանակի զինծառայողի անցնելու մասին տեսանյութը հանդիսանում է Միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտման և ադրբեջանական պրոպագանդայի վառ երևակայության հերթական օրինակ: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ: Ինչպես նշված է տվյալ հայտարարության մեջ, հակառակորդի կողմը անցնելու պահը բեմադրված է և իրականությանը ամենևին էլ չի համապատասխանում: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին իր տեղում էր գտնվում և վերահսկում էր իրավիճակը: Ակնհայտ է, որ տվյալ տեսագրության օգնությամբ հակառակորդը փորձել է բարձրացնել իր հերթապահների դերակատարությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ևս մեկ հանգամանք են նշել. տվյալ պահին առաջնային գծում տեսագրություն կատարելը անհնար էր, քանի որ հայկական կողմի հերթապահները նույն պահին կխոցեին նման փորձ կատարողներին: Ինչ վերաբերվում է հարցաքննմանը, ապա տեսանյութում երևում է, որ զինծառայողը նախ բռնության է ենթարկվել հակառակորդի կողմից, բացի այդ նա արտահայտում է նախապատրաստված հասարակ մտքեր: Ակնհայտ է նաև այն, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտած մտքերը և տեղեկությունները կեղծ են և իրականությանը որևէ կերպ չեն համապտասխանում: Բացի այդ նրա հայտարարությունները կատարվել են ճնշման տակ: Հիշեցնենք, որ ԼՂՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Անդանիկ Գրիգորյանը (1991 թ.ծն.) մարտի 22-ին՝ 13:50-ի սահմաններում անցել է հակառակորդի կողմը: