Բավ է պառակտվել
17-11-2014 13:09

ԱԻՆ-ը՝ Գյումրի-Երևան ճանապարհի մահաբեր վթարի մասին

2014 թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը անտարբեր չթողեց ոչ մեկին՝ շահագրգիռ ծառայություններից մինչեւ շարքային քաղաքացին եւ բնական է հասարակության ուշադրությունը դեպքի օպերատիվ արձագանքման եւ ողբերգական վթարի պատճառների ու հետեւանքների ուսումնասիրման նկատմամբ: Այդ մասին ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ: Վթարի լուրը ստանալով երկրի վարչապետի հանձնարարությամբ անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարելու նպատակով, որտեղից պարբերաբար ՀՀ վարչապետին զեկուցել է դեպքի մանրամասների եւ իրականացվող աշխատանքների մասին: Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանանակ երկրի վարչապետը շահագրգիռ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վթարի պատճառներն ու հետեւանքները, պարզել ողբերգության հանգեցրած դեպքի հանգամանքները, ուշադրության կենտրոնում պահել վիրավորների բուժման կազմակերպումը: Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացները եւ անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաեւ գազաբալոնների օգտագործման միջազգային փորձը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օժանդակություն ցուցաբերեցին` ելնելով թե մասնագիտական եւ թե քաղաքացիական պարտքից, ինչպես նաեւ գործընկեր ծառայություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար: