Բավ է պառակտվել
30-08-2016 10:53

Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում օրերս պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետրոսյանը չոր հացադուլ է հայտարարել:
«Բժիշկները նրան խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը, և մենք, որպես փաստաբաններ, խորհուրդ ենք տվել նրան չվտանգել առողջությունը»,- ասել է փաստաբանը:
Նա բացատրել է, որ Պետրոսյանը կալանքի մասին որոշման հրապարակումից հետո վատացել է, դատարան շտապօգնություն են կանչել: Նա նաև նշել է, որ այժմ դեռ ոչ մի քննչական գործողություն չի տարվում իր պաշտպանյալի հանդեպ։
«Այս շաբաթ նախատեսված է դեպքի վայրում՝ այսինքն բանկի բաժանմունքում, նրա ցուցմունքների ստուգումը»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանն անցյալ շաբաթ 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում և սպառնացել էր պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց էր թողել պատանդներին և հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: