Բավ է պառակտվել
25-05-2015 08:56

Դադարեցվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը

Դադարեցվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը: «Այսօր Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ Իգոր Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին», - ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Գործարարը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին Դոմոդեդովո օդանավակայանում` հանցավոր ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման և յուրացման կասկածանքով: Հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանող 700 000 դոլարը: