Բավ է պառակտվել
30-07-2015 13:05

Երևանում ամուսիններին գնդակահարած հանցագործը փորձել է ինքնասպանություն գործել

Վերջերս Երևանում Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանած հանցագործը փորձել էր ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մարդասպանն է 44-ամյա Տիգրան Մանուկյանը: Նույն օրը 23:00 նրան նկատեց ոստիկանության աշխատակիցը: Մանուկյանը, տեսնելով ոստիկաններին, փորձեց ինքնասպան լինել, կրակելով իր գլխին, ինչից հետո հասցվեց հիվանդանոց: Պատահարի վայրում հայտնաբերվեց ,,Մակարով’’ ատրճանակ: Նշանակվել են մի շարք փորձաքնություններ: Վարվում է քննություն:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական հանձնաժողովի լրատվական ծառայությունում, հուլիսի 29-ին, ժամը 18:55 ահազանգ է ստացվել, որ լսվել են կրակոցներ Կ. Ուլնեցի-Բաբայան 30 հասցեով: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Պարզվեց, որ անհայտ անձը կրակել է նշված հասցեով բնակվող Հովհաննես Մխիթարյանի և նրա կին` Լուսինե Մխիթարյանի վրա, ովքեր մահացել են, ստացված հրազենային վնասվածքներից:
Տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1 և 6-որդ հոդվածներով (երկու և ավելի անձանց սպանության կատարված շատերի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1 մասով (զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի կրում, պահպանում և օգտագործում ) :