Բավ է պառակտվել
02-03-2015 08:36

Նեմցովին սպանողը փախել է օսական համարանիշներով մեքենայով

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին սպանողը դեպքի վայրից փախուստի է դիմել ՎԱԶ-21102 մակնիշի մեքենայով։ Այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններից։ Մեքենայի որոնումներին մասնակցում են Մոսկվայի բոլոր անցակետերի եւ բաժինների աշխատակիցները։ Ըստ առկա տվյալների, մեքենայի վրա եղել են օսական համարանիշներ, սակայն այն հաշվառումից հանվել էր դեռ 2011թ.։ ՎԱԶ-21102 մակնիշի մեքենայի նախկին տերն ապրում է Վլադիկավկազում։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։ Հայտնի է, որ մարդասպանը թաքնվել է սպիտակ մեքենայով։v